Ճապոնիայի կառավարությունը ենթադրում է, որ 2030-ի համար նախատեսվող և «միջուկային զրոյացման ծրագրով» ատոմային էներգիայից լրիվ հրաժարումը չի վնասի երկրի տնտեսությանը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի արդյունաբերության նախարար Յուկիո Էդանոն: Նա հայտարարել է, որ իրենք կարող են դա անել:
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են «միջուկային զրոյացման ծրագրից» հրաժարվելու 3 հնարավորություն, գրում է Взгляд-ը: Դրանք են` կա՛մ ատոմային էներգիայի օգտագործման կտրուկ դադարեցումը, կա՛մ կրճատում մինչև 15%, կա՛մ 20-25%:
Ինչպես հայտնի է` ճապոնական կառավարությունը հուլիսին որոշում է ընդունել 2011-ին ատոմակայանի վթարից տուժած Ֆուկուսիմայի վերականգնման մասին որոշում: «Կիոդո» գործակալության տվյալով` նախարարների կաբինետի հավանությանն արժանացած ծրագրով նախատեսվում է Ֆուկուսիմայում ճառագայթումը պակասեցնել այնքան, որ անվնաս լինի մշտական բնակության համար:
2011-ի մարտին ցունամիի հետևանքով վթարվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որից հետո մոտակա շրջաններից տեղահանվել է 180 հազար մարդ:











































