Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր անակնկալ այցով ժամանել է Թուրքիա՝ սիրիացի ապստամբների կողմից առևանգված իրանցի ուխտագնացների ազատ արձակման հարցում Թուրքիայի միջնորդական առաքելությանը դիմելու համար:
Սակայն թուրք պաշտոնատար անձանց հետ հանդիպելուց առաջ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում «անընդունելի և անպատասխանատու» է որակել իրանցի պաշտոնատար անձանց վերջին հայտարարությունները: Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է իրանական սպառնալիքները:
Որպես Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարության պատճառ է նշվում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը, թե Սիրիայից հետո գալու է Թուրքիայի հերթը:










































