«Թբիլիսյան շաբաթ» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Քոբուլեթիում շտապօգնության բրիգադի ուշանալու պատճառով զոհվել են ավտովթարից տուժած հայաստանցի ամուսիններ Սեյրան Այվազյանն ու Աիդա Ղարիբյանը: Այս մասին հայտարարել են ականատեսները:
Քոբուլեթիի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ իրենց չի հաջողվել փրկել տուժածների կյանքը: Ինչ վերաբերում է դեպքի վայր ժամանելու ուշացմանը, ապա շտապօգնության ծառայությունը դա պատճառաբանում է ճանապարհների ծանրաբեռնվածությամբ, ինչի հետևանքով բժիշկները դեպքի վայր են հասել 15-20 րոպե ուշացումով;
Ընդ որում, շտապօգնության ծառայությունը չի թաքցրել, որ ուշանալու դեպքեր բավական հաճախ են գրանցվում, քանի որ այդ շրջանը սպասարկում են շտապօգնության միայն երեք մեքենաներ, որոնք գործնականում անպիտան են:
Քոբուլեթիի շրջանի գլխավոր բժիշկ Նանա Վերուլիձեն հայտարարել է, որ իրենք դիմել են Վրաստանի առողջապահության նախարարությանը՝ հավելյալ մեքենաներ տրամադրելու համար, սակայն դա ապարդյուն է անցել:
Նշվում է, որ երեկ Ագմաշենեբելի փողոցում տեղի ունեցած վթարից տուժել են զբոսաշրջիկներ՝ Հայաստանից ժամանած ամուսնական զույգ, իսկ շտապօգնության մեքենան դեպքի վայր է ժամանել միայն մեկ ժամ անց:









































