30-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 96 կգ քաշայինների պայքարում քառորդ եզրափակիչում զիջեց իրանցի Հասեմ Ռեզայիին։
Առաջին մրցափուլում իրանցին կարողացավ գլորել մեր մարզիկին ու 2 միավոր վաստակել։ Իսկ երկրորդում Ալեքսանյանը չկարողացավ վարվել նույն կերպ. իրանցին հաջողությամբ պաշտպանվեց և ընդհանուր 3։0 հաշվով հաղթանակ տարավ։
Արթուրը դեռ կարող է պայքարել բրոնզե մեդալի համար, եթե Ռեզային դուրս գա եզրափակիչ։








































