Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում մեքենա է այրվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջները մեկուսացրել և մարել են հրդեհը:
Այրվել է Մ. Սարոյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորախցիկը, շարժիչը, անվադողերը և թափքը` մասամբ:









































