Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ թուրք զինծառայողները մի քանի ուղղաթիռների ուղեկցությամբ մտել են սիրիական Ջարաբլուս քաղաք, որը գտնվում է Սիրիայի քրդաբնակ տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ չի հաղորդվում, թե ինչ նպատակով են թուրք զինվորականները մտել Սիրիայի տարածք: Մյուս աղբյուրները դեռ չեն հաստատել այս տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, թե Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում ձերբակալել են 12 թուրք զինվորականի: Բացի այդ, Հալեպում էլ ձերբակալվել էր մեկ թուրք գեներալ, ով ղեկավարում էր ապստամբների գործողությունները:











































