Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ կատալոնական ակումբն այս տարի շատ լուրջ է տրամադրված:
Ըստ ֆուտբոլիստի՝ այս տարի «Կապտառնագույններ»-ը ետ են վերցնելու չեմպիոնական տիտղոսը Մադրիդի «Ռեալ»-ից:
«Մենք այս տարի կփորձենք շրջանցել «Ռեալ»-ին: «Սերուցքայիններ»-ը չեմպիոն են դարձել. այնպես որ մնացածը պետք է ամեն ինչ անեն՝ նրանց այդ դիրքից իջեցնելու համար: Մենք պարտվեցինք, ու «Ռեալ»-ը դարձավ չեմպիոն. դա մեզ ուժ է տալիս ու մոտիվացնում: Նախկինում մենք էինք չեմպիոնը, այժմ դերերը փոխվել են»,- ասել է Ինիեստան:








































