Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն այսօր լրագրողների հետ զրույցում Վրաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ աղետ է որակել 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմը.
«Իշխանություններին կոչ եմ անում լռություն պահպանել և գոնե ներողություն խնդրել այն անիմաստ քաղաքականության համար, որը երկրին հանգեցրեց աղետի: Ռուսաստանը սադրանքի դիմեց, իսկ Վրաստանի ղեկավարությունը տուրք տվեց դրան:
Ինչպես քանիցս հայտարարել է կոալիցիան ու նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, Ռուսաստանը զավթիչ է, ով օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ով դեսպանատներ է բացել Սուխումում ու Ցխինվալում, ով ԵՄ-ի առաքելությանը թույլ չի տալիս մուտք գործել այդ երկրները, ով խախտում է հրադադարի ռեժիմը, և նա պետք է լքի Վրաստանի տարածքը:
Մենք այնպես ենք պլանավորել նախընտրական մեր կամպանիան, որ բացառվի օգոստոսի 7-ին և 8-ին մասշտաբային միջոցառումների անցկացումը»:









































