РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրները չեղյալ են հայտարարել իրանցի հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Դա նաև վերաբերում է Bank Mellat բանկի նախկին ղեկավարին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ դատարանը վճռել է, որ մասնավոր հիմնարկների ու նրանց աշխատակիցների նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներն ապօրինի են: Իրանցիների ազգանունները չեն նշվում, որոնց նկատմամբ սահմանված այսպես կոչված սահմանափակիչ միջոցները վերացվել են:
Ավելի վաղ Իրանը մտադիր էր դատական հայց ներկայացնել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների դեմ՝ իր նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար, ինչը տեղի է ունեցել առանց ՄԱԿ ԱԽ-ի թույլտվության: