Բարաք Օբամայի նախընտրական շտաբը գործող նախագահի մրցակից հանրապետական Միթ Ռոմնիին մեղադրել է Իրանում ներդրումներ կատարող ընկերությունների հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է RIA Novosti-ն:
«Միթ Ռոմնին թեկնածու է, ով չի կարարել խոստումները՝ դադարեցնել ներդրումները Իրանի հետ կապ ունեցող ընկերություններում: Նրա թրասթը խոստում տալուց հետո մի քանի տարի շարունակ ներդրումներ է կատարում այդ ընկերություններում: Միթ Ռոմնին շահեր է ունեցել Turkcell ընկերությունում, որը փորձում է բիզնես զարգացնել Իրանում»,- ասվում է Օբամայի շտաբի մամուլի քարտուղար Բեն Լաբոլթի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդական Դևիդ Պլաֆը իր երկու ելույթների համար 100 հազար դոլար հոնորար է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Իրանի կառավարության հետ բիզնես վարած ֆիրմայի հետ:









































