Օլիմպիադայի հովանավոր McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցն իր գովազդային արշավում 20 հազար երկրպագուների է ներգրավել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Marketing Week-ին:
«Մենք բոլորս խաղերը դարձնում ենք հնարավոր» անվանումը կրող գովազդային արշավը մեկնարկել է Օլիմպիադայի նախաշեմին: Դրա նպատակը Խաղերի մասնակիցների, սպասարկող անձնակազմի և այցելուների, բայց ոչ` մարզիկների, կյանքը լուսաբանելն է:
Ընկերությունն արշավի շրջանակներում «պարտիզանական» նկարահանող խմբերի է ներգրավել, որոնք միջոցառումների ժամանակ նկարահանել են մասնակիցներին:
Երկրպագուների կողմից տեսանկարահանված և ձայնագրված նյութերը պետք է դառնան արշավի կենտրոնական տարրը:
Օլիմպիադայի ավարտից հետո McDonald՚s-ը նախատեսում է Օլիմպիադայի մասնակիցներին ներկայացնել տեսահոլովակներով և ցուցապաստառներով:











































