Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաուլ Ալբիոլը, որը մի քանի ժամ առաջ է պայմանագիրը թարմացրել «Արքայական ակումբ»-ի հետ, հայտարարել է, որ ցանկանում է խաղալ «Ռեալ»-ի կազմում մինչև իր կարիերայի ավարտը:
«Մարզչական անձնակազմն ու ղեկավարությունը ցույց են տվել, որ իրենք հավատում են ինձ: Այնպես որ, ցանկանում եմ ապացուցել, որ իրենց որոշումը ճիշտ է: Ես երջանիկ եմ: Հուսով եմ՝ կմնամ «Ռեալ»-ում մինչև կարիերայիս ավարտը»,- մասնավորապես ասել է Ալբիոլը:
Նշենք, որ Ալբիոլը «Վալենսիա»-ից է տեղափոխվել «Ռեալ»: Մինչ այս նա խաղացել է 92 հանդիպում՝ խփելով մեկ գնդակ:








































