Աֆղանստանի մայրաքաղաքի արվարձանում ականի վրա երթուղային տաքսի է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, հաղորդում է BBC-ն:
Զոհերի մեջ կան խաղաղ բնակիչներ:
Իշխանությունների կարծիքով՝ պայթյունի թիրախը եղել են ոստիկանական պարեկները: Պայթյունի իրականացման կասկածանքով արդեն մեկ մարդ ձերբակալվել է:
Առայժմ Աֆղանստանում գործող ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխատանվությունը:









































