Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Սիրիայում առևանգված իր ուխտագնացների ճակատագրի պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա: Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը ուղերձ է հղել Վաշինգտոն, որում ասվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի ահաբեկչական խմբերին և զենք է մատակարարում նրանց: Ուղերձում նաև նշված է, որ ԱՄՆ-ն է մեղավոր Դամասկոսում 48 իրանցի ուխտագնացների առևանգման համար:
Իրանցի ուխտագնացներին օգոստոսի 5-ին առևանգել են Սիրիայի ազատ բանակի զինյալները, որոնք հայտարարել են, թե ուխտագնացների շրջանում կան նաև զինվորականներ՝ Իսլամական հեղափոխության պահակազորի անդամներ: Սակայն Իրանը հերքել է դա և իր ուխտագնացներին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել է Թուրքիային ու Կատարին: Ներկայումս իրանցի ուխտագնացներից 3-ն արդեն իսկ սպանված են: Սիրիացի ապստամբները սպառնում են սպանել նաև մնացյալ ապստամբներին:










































