Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներն առևանգել են 3 թուրք զինծառայողի: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20.10-ին, Դիարբքեիր-Բինգյոլ (Բյուրակն) ճանապարհին:
Քուրդ զինյալները Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանի Աբալը գյուղի մոտ կանգնեցրել են ուղևորատար ավտոբուսը և զենքի սպառնալիքով իրենց ավտոմեքենայով առևանգել են դրանում գտնված երեք զինվորականների: Դրանից հետո տվյալ տարածաշրջանում սկսվել են օդային աջակցությամբ լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ՝ առևանգված զինծառայողներին փրկելու համար:











































