Կառավարության ղեկավարի փոփոխությունը չի անդրադառնա Սիրիայի քաղաքականության և տիրող իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զուաբին:
Նրա խոսքերով` հայրենիքի ճակատագրի համար անհանգստանալու ոչ մի հիմք չկա:
«Որքան էլ բարձր պաշտոններ զբաղեցնեն փախչողները, միևնույն է` սիրիացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է պահպանել իր պետականությունը և մերժում է Դամասկոսի դեմ ուղղված թշնամական ակցիան»,- ասել է նախարարը:
Ազ-Զաուբին, այնուամենայնիվ, քննադատել է վարչապետ Հիջաբի դավաճանական քայլը: Վերջինս երկրից անհետացել է առանց որևէ հայտարարություն անելու` չբացատրելով իր որոշման պատճառները:
«Սիրիական կառավարությւոնը նախկին ռեժիմով է աշխատելու և կառուցողական քայլեր է ձեռնարկելու ճգնաժամը հաղթահարելու համար»,- ընդգծել է նա:










































