Երաժիշտ Անդրեյ Մակարևիչը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակն այսօր կհրապարակվի Московский комсомолец թերթում:
«Ձեզ, իհարկե, լավ ծանոթ է «հետգլորում» բառը»,- ասում է Մակարևիչը իր նամակում: Նա գրել է` եթե դեռ 5-6 տարի առաջ «միջին հետգլորումը» երկրի մասշտաբով 30 տոկոս էր, ապա այսօր այն հասել է 70 տոկոսի` հավելելով, որ այդ մասին ամբողջ երկիրը գիտի: Գիտի, բայց լռում է:
«Գիտեմ` Դուք կասեք` թող դատարան դիմեն: Վլադիմիր Վլադիմիրովիչ, նրանք դատարան չեն գնա,- շարունակում է երաժիշտը,- որովհետև մեր դատարանն այսօր կամ անպիտաններին պատժող, կամ հայցվորներից փող վերցնող մեքենա է»:
Երաժիշտը Պուտինին խնդրում է միջամտել կոռուպցիոն դրսևորումներին, քանի որ «որևէ կարևոր փոփոխություն մեր կյանքում տեղի է ունենում Ձե՛ր որոշմամբ, Ձե՛ր խոսքով, Ձե՛ր հայացքով»,- ասել է նա:











































