Մադոննան Մոսկվա է ժամանել և մասնակցել է իր Hard Candy ֆիթնես-ակումբի բացմանը, ինչպես նաև շփվել է ակումբի մոտ հավաքված երկրպագուների հետ: Երգչուհին թիկնապահների և թարգմանչի ուղեկցությամբ միջոցառմանը ժամանել է առանց ուշացման:
Ֆիթնես-ակումբի շենքի մոտ աստղին արդեն սպասում էր լրագրողների և երկրպագուների ամբոխը: Մադոննան կարմիր գորգին հայտնվել է սև, կարճ շրջազգեստով և սև, երկարաճիտ կոշիկներով: Լուսանկարվելուց հետո երգչուհին գնացել է երկրպագուների կողմը, որտեղ մի քանի րոպե ինքնագրեր է բաժանել: Այնուհետև աստղը թաքնվել է ֆիթնես-ակումբի շենքում, որտեղ, համաձայն երգչուհու թիկնապահների ծառայության պայմանների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չի թույլատվրել:
Մադոննայի շփումը լրագրողների և երկրպագուների հետ տևել է 15 րոպե:
Օգոստոսի 7-ին Մադոննան ելույթ կունենա Մոսկավյում, իսկ օգոստոսի 9-ին`Սանկտ Պետերբուրգում:








































