Շոտլանդիայում հայտնաբերվել է մի նկար, որը որոշ գիտնականների կարծիքով՝ կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի վերջին աշխատանքը: Բժիշկ Ֆիոնա Մաքլարենի հայտնագործության մասին գրում է People ամսագիրը:
Մաքլարենների ընտանիքի սեփականություն հադիսացող նկարում պատկերված է մի կին՝ նորածինը գրկին: Ֆիոնայի հայրը լոնդոնյան բժիշկ Ջորջն է, ով այդ կտավը որպես նվեր ստացել է իր հաճախորդներից: Բժիշկը մահացել է 1979թ-ին, իսկ կտավը բաժին է հասել Ֆիոնային:
Ֆինանսական դժվարություններ ունեցող Մաքլարեները որոշել են վաճառել կտավը և հանդիպել են Sotheby’s-ի շոտլանդական բաժնի ղեկավարի հետ, ով ապշել է, երբ տեսել է 500 տարեկան արվեստի այդ ստեղծագործությունը:
Մասնագետները կարծում են, որ նկարը կարող է միլիոնավոր դոլարներ արժենալ:
Ներկա դրությամբ կտավը փորձաքննության է ենթարկվում: Դեռ ոչ մի հստակ տեղեկություն կտավի հեղինակի վերաբերյալ չկա: Նախատեսվում է, որ փորձաքննության տվյալները հայտնի կդառնան 2013թ-ին:








































