Լոնդոնի Օլիմպիական խաղերում տեղի է ունեցել պատմական իրադարձություն: Օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին մասնակցել է մարզիկ, ում 2 ոտքն էլ անդամահատված են:
Հարավաֆրիկացի Օսկար Պիստորիուսը երկար ժամանակ պայքարում էր Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ստանալու համար: Նա չկարողացավ որակավորվել Պեկինի օլիմպիադային, բայց դա չկանգնեցրեց մարզիկին: Չնայած այն փաստին, որ Պիստորիուսը 400 մ մրցուղին հաղթահարեց 46,54 վայրկյան ժամանակահատվածում, որը համապատասխանում է վերջին հորիզոնականին, նա միևնույն է դարձավ մրցաշարի հերոս:
«Խոսքեր չունեմ զգացողություններս արտահայտելու համար: Սա անհավանական փորձ էր ինձ համար: Փորձեցի հանդես գալ ուժերի առավելագույն լարումով»,- հայտարարել է Պիստորիուսը եզրագիծը հատելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ Օսկարը ծնվել է առանց նրբոլոքների, և 11 ամսական հասակում անդամահատել են նրա ոտքերը` ծնկոսկրից ցածր հատվածում: Նա պարաօլիմպիական խաղերի քառակի չեմպիոն է, իսկ 2011 թվականին դարձել է թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Մրցուղին հաղթահարելուց հետո Օսկարին է մոտեցել աշխարհի չեմպիոն Կիրանի Ջեյմսը, և նրանք փոխանակել են իրենց տարբերանշանները:






































