Դոնեցկի «Մետալուրգ»-ի և Հայաստանի հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանը Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում Խարկովի «Մետալիստ»-ի հետ ոչ-ոքիից հետո (2:2) պատասխանել է ուկրաինացի լրագրողների հարցերին.
– Ամեն ինչ անում էինք, որպեսզի միավոր վաստակենք։ Խաղը ոչ-ոքի ավարտվեց, բայց միավորը դժվարությամբ տրվեց։
– «Մետալուրգ»-ը կարո՞ղ էր հաղթել։
– Այո։ Թիմը 3-րդ գոլը խփելու հնարավորություն ուներ։
– «Տրոմսյո»-ի հետ խաղից հետո հոգնածություն կա՞ր։
– Ոչ։ Ուղղակի մենք սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում, իսկ հակառակորդը կարողացավ պատժել։ Սխալները պետք է շտկել։
– Ի՞նչ սպասենք «Տրոմսյո»-ի հետ պատասխան խաղից։
– Իհարկե հաղթանակ։







































