Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալի կարծիքով՝ Տիտո Վիլանովան շատ ուժեղ է ու կարող է հասնել այն ամենին, ինչին հասել է Գվարիդիոլան:
«Իր մեծ աշխատանքի շնորհիվ Վիլանովան կարող է հասնել ամեն ինչի: Առաջիկա մրցաշրջանում բավական կլինի անել այն, ինչ Գվարդիոլայի հետ էինք անում: Տիտոն տակտիկապես շատ ուժեղ է, կարողանում է անմիջապես փոխել խաղի ընթացքը: Ես նաև հուսով եմ, որ Լիոնել Մեսսին կլինի լավ մարզավիճակում ու զերծ կմնա վնասվածքներից»,- ասել է ֆրանսիացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Աբիդալը լիահույս է, որ կկարողանա վերադառնալ մեծ ֆուտբոլ դեկտեմբեր ամսին:







































