Քրիստիան Բեյլին գլխավոր դեր են առաջարկել ամերիկացի գրող Բոսթոն Թերանի «Բռնության սկզբունքը» վեպի էկրանավորման մեջ: Այս մասին հաղորդում է Collider.com-ը:
Վեպն առաջին անգամ հրատարակվել է 2010 թվականին: Վեպում իրադարձությունները զարգանում են 1910 –ականներին՝ Մեքսիկայում: Գլխավոր հերոսը հանդիսանում է Ռոբոուն անունով հանցագործը, որը զբաղվում է զենքի անօրինական փոխադրումներով: Սյուժեի համաձայն՝ նրան ձերբակալում է հետաքննությունների բյուրոն:Սակայն գործակալ Ջոն Լուրդեսը խոստանում է նրան ազատ արձակել, եթե նա համաձայնի աշխատել բյուրոյում:
«Բռնության սկզբունքը» վեպի էկրանավորմամբ կզբաղվի ռեժիսոր Թոս Ֆիլդը, որը հայտնի է «Ննջասենյակում»,«Փոքրիկ երեխաների պես» ֆիլմերով: Ներկայումս ֆիլմի ստեղծողները բանակցում են Բեյլի հետ: Ըստ աղբյուրի տեղեկություններին՝ նրան առաջարկում են 5 մլն դոլարի հոնորար:Սակայն դերասանը ցանկանում է նկարահանումներին մասնակցելու համար ստանալ 10 միլիոն դոլար:
Ներկայումս Քրիստիան Բեյլի մասնկացությամբ վարձույթում գտնվող վերջին ֆիլմը հանդիսանում է «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդ» ֆիլմը, որը Բեթմենի մասին Քրիստոֆեր Նոլանի եռերգության վերջին մասն է: Այն վարձույթ է դուրս եկել 2012-ի հուլիսին: 250 միլիոն դոլար բյուջեով ֆիլմն արդեն հասցրել է 733 միլիոն դոլար հավաքել:
Ներկայումս Բեյլը միաժամանակ նկարահանվում է Տերենս Մալիքի երկու ֆիլմերում, որոնք էկրան կբարձրանան 2013-ին:









































