Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն այս շաբաթ պատրաստվում է նոր առաջարկ անել «Լիվերպուլ»-ին՝ Ագերի տրանսֆերային իրավունքների ձեռքբերման համար: «Լիվերպուլ»-ն արդեն մեկ անգամ մերժել է «Քաղաքաբնակներ»-ի առաջարկը, սակայն «Սիթի»-ն դանիացի ֆուտբոլիստի իրավունքները գնելու հույսը դեռ չի կորցնում:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է գործարքի համար վճարել 20 միլիոն ֆունտ, իսկ ֆուտբոլիստին՝ շաբաթական 100,000 ֆունտ:







































