Անգլիայի առաջնության չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ընկերական խաղում վստահ հաղթանակ տարավ իռլանդական «Լիմերիք»-ի հանդեպ: Պայքարն ավարտվեց 4-0 հաշվով՝ «Քաղաքաբնակներ»-ի հաղթանակով: Երկու գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն: Մեկական գոլ հեղինակեցին Դեդրիկ Բոյատան ու Լուկա Սկապուցին:
«Սիթի»-ի հաջորդ խաղն օգոստոսի 12-ին է՝ «Չելսի»-ի հետ:








































