Չինաստանում շուրջ 2000 մարդ է ձերբակալվել կեղծ դեղերի արտադրության և վաճառքի համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Չինաստանի Հասարակական անվտանգութան նախարարությանը: Բացի այդ, առգրավվել է 180 մլն դոլարի կեղծ և կեղծ օգտագործվող ապրանքանշաններով դեղամիջոց: Հիմնականում դրանք նախատեսված են եղել հիպերտոնիայի, դիաբեթի և այլ ծանր հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի բուժման համար:
Վերջին տարիներին Չինաստանում ակտիվ պայքար է ընթանում կեղծ դեղամիջոցների արտադրության և վաճառքի դեմ: 2007թ. Չինաստանի Դեղամիջիցների և սննդամթերքի վերահսկման վարչության ղեկավարը մահապատժի ենթարկվեց այն բանի համար, որ փողի դիմաց արդարացրել էր մահացու վտանգավոր կեղծ դեղամիջոցների տարածումը:











































