Լոնդոնի Օլիմպիադայի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակչի Հոնդուրասի ընտրանու հետ խաղից հետո Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ երկրպագուների վատ վերաբերմունքն իր խաղի վրա բացասական ազդեցություն չի գործել: Այս մասին տեղեկացնում են բրազիլական լրատվամիջոցները:
Մարզադաշտում ներկա գտնվող բրիտանացի ֆուտբոլասերները սուլոցների միջոցով իրենց դժգոհությունն էին հայտնում: Նշված հանդիպմանը Նեյմարն ընդամենը 1 գոլ է խփել` իրացնելով 11 մետրանոց տուգանային հարվածը:
«Ես միշտ ամեն ինչի պատրաստ եմ: Երկրպագուները կարող են դիմավորել ծափողջույններով կամ սուլոցներով. ինձ վրա դա բացասաբար չի ազդում: Մեր թիմը Լոնդոն է ժամանել ոչ թե շոու ցուցադրելու, այլ հաղթելու նպատակով»,- ասել է Նեյմարը:








































