Երեկ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի և ավագանու անդամի արտահերթ ընտրությունները: 5230 ընտրողից ընտրությանը մասնակցել է 3369 մարդ: Քվեարկությունը իրականացվել է 3 ընտրատեղամասերում:
Ըստ նախնական արդյունքների Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ կողմից առաջադրված Սարգիս Արամյանը:
Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 5 թեկնածու` հանրապետական Սարգիս Արամյանը, ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանը, որը ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում է ու անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը:
Վերջնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն մինչև օգոստոսի 6-ի ժամը 14-ը:
Հիշեցնենք նաև, որ Թալինի նախկին քաղաքապետ, հանրապետական Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի թ.15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
Լուսանկարը`Tert.am-ի









































