Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին որոշում է կայացրել արտահերթ խորհրդակցություն հրավիրել` Զինված գերագույն ուժերի խորհրդի մասնակցությամբ: Խորհրդակցությունն առնչվում է Սինայի հյուսիսում կատարված հարձակմանը. մարդիկ հարձակվել էին ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի արդյունքում սպանվել էին ոստիկանության առնվազն 15 աշխատակիցներ: Այս մասին հաղորդում է երկրի պետական հեռուստաընկերությունը:
Ըստ Եգիպտոսի ուժային կառույցների տեղեկությունների` հանցագործներն օգտագործել են նախկինում առևանգած ոստիկանական ավտոմեքենա: Հաղորդվում է, որ հարձակումը իրականացրել են ջիհադականները:










































