Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ճակատագրական փետրվար

Կոալիցիոն նոր հուշագրի ստեղծումը և մասնավորապես դրա տակ ԲՀԿ ստորագրությունը, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի հաղթանակն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և Սարգսյանի պատասխանը` նրա վերջին հարցազրույցին:

Եթե Քոչարյանը դրանով փորձում էր ցույց տալ, որ ինքն է եղել դրության տերը, երբ Սերժ Սարգսյանը նախագահ էր դառնում, ապա Սերժ Սարգսյանն այժմ կոալիցիոն հայտարարությամբ փորձում է ցույց տալ, որ ինքն է իշխանության տերը, ինչքան էլ որ Քոչարյանը փորձում է ցույց տալ, թե ազդեցություն ունի իշխանության վրա: Ընդ որում, Սերժ Սարգսյանը «ձեռնածեց» քոչարյանական ռևանշի ֆորպոստի համարում ունեցող Բարգավաճ Հայաստանին:

Այլ հարց է, թե արդյո՞ք ԲՀԿ-ն իսկապես սպասարկում էր կամ մտադիր էր սպասարկել Քոչարյանի վերադարձի ծրագիր, հարցն այն է, որ այդ կուսակցությունն ուներ այդպիսի համարում: Հետևաբար ԲՀԿ-ին ենթարկեցնելով իրեն` Սերժ Սարգսյանը, ըստ էության, գրեթե մահացու հարված է հասցնում Քոչարյանի քաղաքական ծրագրերին:

Իհարկե, Քոչարյանը հազիվ թե դադարեցնի Սերժ Սարգսյանի իշխանությունը վիճարկելու փորձերը, առավել ևս, որ այդ փորձերը կարող են նաև պետքական լինել արտաքին որոշ ուժերի, Սերժ Սարգսյանի վրա ճնշում բանեցնելու համար: Խոսքը մասնավորապես Ռուսաստանի մասին է, որտեղ վերին շրջանում սկսել էին հաճախ հյուրընկալել Քոչարյանին, ինչի հետևանքը եղավ նրա վերջին շրջանի ուղղակի և անուղղակի ակտիվացումը:

Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե ոչ միայն այդ ճնշմանն այժմ դիմակայեց, այլ նաև Քոչարյանի տակից որոշակիորեն տարավ այն հողը, որի հիմքով էլ նա գործածական և կենսունակ էր դառնում նաև արտաքին ուժերի ձեռքում: ԲՀԿ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո Քոչարյանին այլ ելք չի մնում, քան կա՛մ լռել և այդպիսով ընդունել Սերժ Սարգսյանի հաղթանակը, կա՛մ խոսել` այդ թվում և ԲՀԿ դեմ:

Այսինքն` Սարգսյանը կա՛մ լռեցրեց Քոչարյանին, կա՛մ նրան հանեց իր իսկ նախագիծը հանդիսացող ԲՀԿ-ի դեմ: Համաձայնեք, որ իրավիճակը շատ է հիշեցնում «Ռոստամ և Զոհրապ» հանրահայտ ֆիլմը` «Դու քո ձեռքով քո վերջը կտաս» հանրահայտ ֆրազով:

Փետրվարն ըստ երևույթին ճակատագրական ամիս է Քոչարյանի համար և իշխանության գալով 1998-ի փետրվարին, նա իշխանությունից կարծես թե մեկընդմիշտ հեռանում է 2011-ի փետրվարին: Խնդիրն այստեղ պարզապես այն է, որ Քոչարյանի «իսկ ձեռքով» տալով նրա «վերջը», Սերժ Սարգսյանն ի վերջո նաև իր «վերջին» է երևի թե անխուսափելիորեն հասնելու:

Չէ՞ որ եթե Ծառուկյանը Քոչարյանի մի ձեռքն էր, ապա մյուս ձեռքն էլ Սերժ Սարգսյանն է, կամ թեկուզ` էր ոչ վաղ անցյալում: Այնպես որ Քոչարյանի իշխանության «վերջը» վաղ թե ուշ լինելու է նաև Սարգսյանի իշխանության «վերջը», որովհետև տեղի ունեցողը համակարգի ինքնախժռման դասական գործընթաց է, որը անորոշ է, իհարկե, թե ինչքան կձգվի, բայց որը կանգ կառնի միայն այն ժամանակ,երբ իրենից այլևս ոչինչ չի մնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում