Ըստ ESPN-ի՝ Լուկա Մոդրիչը ստիպված կլինի մնալ անգլիական ակումբում, եթե «Տոտենհեմ»-ը չհամաձայնի իջեցնել նրա տրանսֆերային արժեքը: Չնայած Մոդրիչի՝ «Ռեալ» տեղափոխվելու ցանկությանը՝ «Տոտենհեմ»-ը խաղացողի տրանսֆերի համար պահանջում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ: Իսպանիայի չեմպիոնը պատրաստ է տրամադրել միայն 33 միլիոն ֆունտ:
Նշենք, որ մեկ տարի առաջ Մոդրիչի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու նպատակով «Չելսի»-ն առաջարկել էր 40 միլիոն ֆունտ, սակայն մերժվել «Տոտենհեմ»-ի կողմից: Այժմ անգլիական թիմը չի կարողանում վաճառել խաղացողի իրավունքներն այդ գումարով: Այս պայմաններում Մոդրիչի համար շատ, շատ դժվար կլինի «Ռեալ» տեղափոխվել. միայն այն դեպքում հնարավոր կլինի տեղափոխությունը, եթե «Տոտենհեմ»-ն իջեցնի նրա տրանսֆերային գինը:






































