Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին, պատասխանելով այն հարցին, թե ինչ կասի առաջիկա մրցաշրջանի մասին, ասել է, որ իրենք ամեն ինչ անելու են բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելու համար:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք հնարավորը: Մեր առաջին նպատակը Իսպանիայի սուպերգավաթը հաղթելն է: Ինչ վերաբերում է ինձ, շնորհիվ իմ ֆիզիկական` այս պահին բարձր մակարդակի ես փորձելու եմ ամենաօգտակարը տալ թիմին»,- Չավիի խոսքերն է մեջբերում կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը:








































