Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է «Բարսելոնա»-ՊՍԺ խաղի մասին` շեշտելով, որ ինքը գոհ է կատալոնյան ակումբից:
«Ես գոհ եմ ՊՍԺ-ի հետ դիմակայությունից: Մեր հիմնական նպատակն էր պատրաստվել գալիք մրցաշրջանին: Միտումնավոր էինք լուրջ մրցակից ընտրել, քանի որ ես սիրում եմ պայքար մղել նախամրցաշրջանային խաղերի ընթացքում: Մեսսին խաղաց ամբողջ 90 րոպեն, քանի որ ֆիզիկապես լավ պատրաստ էր»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:








































