Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ` օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գորիս քաղաքի Սևյան փողոցում 24-ամյա Աբգար Ապինյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 24 ՕՏ 998 համարանաիշի ավտոմեքենան, Սևյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա Մարիամ Նարինյանին:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել և երեխային տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Ա. Ապինյանը ծառայում է ՀՀ ՊՆ Գորիսի X զորամասում որպես սպա, կոչումով ավագ լեյտենատն է:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Քննչական աշխատանքները ղեկեավարել է Ոստիկսանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժամանմունքի քննիչ Գոռ Մանուչարյանը:









































