РИА Новости-ի հաղորդմամբ նվազագույնը 10 մարդ է զոհվել, այդ թվում 3 երեխա, վերջին օրերին Հնդկաստանի հյուսիսում տեղացող հորդառատ անձրևների պատճառով: Հազարավոր ուխտավորներ մնացել են լեռնային եկեղեցիներ տանող ճանապարհներին: Լրատվամիջոցների տեղեկացմամբ սկսված հզոր մուսոնային տարափները ճանապարհից մաքրել են ավելի քան 40 տուն: Մոտ 40 մարդ անհետ կորածների թվում է:
Իշխանությունները աղետի գոտի են ուղարկել զինվորականներին, որոնք առանց տանիքի մնացած մարդկանց ժամանակավոր ճամբարներում են տեղավորում:
Հազարավոր ուխտագնացներ ճանապարհ էին ընկել դեպի լեռնային եկեղեցիներ, հատկապես 3.6 մ բարձրության վրա գտնվող տիբեթյան հայտնի Կեդարնատխ տաճարը: Ամռանն այստեղ ուխտավորները երկրպագում են Շիվի աստծուն: Իշխանությունները կարգադրել են դադարեցնել ուխտագնացների երթը, նոր զոհերից խուսափելու համար:











































