Հնդկական Բանգալոր քաղաքի համալսարաններից մեկի ուսանողուհին, որն «անկոչ հյուրի» կարգավիճակով հայտնվել է Օլիմպիադա-2012-ի բացման ժամանակ Հնդկաստանի հավաքականի կազմում, ներողություն է խնդրել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Աղջկա անսպասելի հայտնվելը երկրի պատվիրակության կազմում, դժգոհության բուռն ալիք էր բարձրացրել Հնդկաստանում: Իշխանությունները նույնիսկ այդ առիթով բացատրություն էին պահանջել միջոցառման կազմակերպիչներից:
26-ամյա Մադհուրա Նագենդրայի խոսքով՝ ինքը 50 ատլետների կազմում հայտնվել է միանգամայն սխալմամբ. ջինսե տաբատով և վառ կարմիր վերնաշապիկով աղջիկը հայտնվել էր Հնդկաստանի պատվիրակության դրոշակակրի կողքին:
Պարզվում է՝ նա եղել է միջոցառման դերասանական կազմում և կուլիսների հետևում տիրող հուզական խառնաշփոթի պատճառով հայտնվել պատվիրակության կազմում:








































