Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) ներկայացուցիչները հայտարարել են, որ վերահսկում են Հալեպի 60%-ը:
Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, սիրիական բանակի հետ երկարատև մարտերից հետո ՍԱԲ-ին հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքի հյուսիսում գտնվող ռադիո և հեռուստակայանների շենքի վրա, սակայն ավելի ուշ ստիպված են եղել նահանջել:
Շենքի գրավման մարտերին մասնակցած կապիտան Հուսամ Աբու Մուհամմադը հատնել է, որ ՍԱԲ-ի նահանջը մարտավարական քայլ է և իրականացվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը սկսել են ուղղաթիռներից ռմբակոծել իրենց դիրքերը:
Սիրիայի ազգային խորհրդից հայտնել են, որ մարտերի ընթացքում դադարեցվել է սիրիական հեռուստաալիքների հեռարձակումը Հալեպում:











































