Ուրբաթ երեկոյան Աֆղանստանի հյուսիսային Ֆարյաբ մարզում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 7 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի Pajhwok գործակալությունը:
Ըստ այդ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել Գորմաչ շրջանի կենտրոնական շուկայում: Ճանապարհի վրա, որտեղ ոստիկանական պարեկություն է իրականացվում, ականապատ մոտոցիկլետ է պայթել, ինչի հետևանքով 3 իրավապահ և մեկ խաղաղ բնակիչ զոհվել են, 5 քաղաքացի և 2 ոստիկան վիրավորվել:
Գործակալությունը նաև հայտնում է, որ Մայմանա քաղաքում՝ Ֆարյաբի վարչական կենտրոնում, ուրբաթ անհայտ անձինք սպանել են Ալմար շրջանի վարչակազմի նախկին ղեկավարին: Հանցագործներից մեկին հաջողվել է ձերբակալել, մյուսը թաքնվել է: