Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրանա-ադրբեջանական հարաբերությունների խնդրին.
«Իրանի ու Ադրբեջանի միջև առկա են ամուր և ուժեղ կապեր: Իրանն Ադրբեջանին համարում է մերձակա հարևան: Այո՛, մի շարք հարցերի շուրջ առկա են տարաձայնություններ: Սակայն, չնայած դրան, մենք մշտապես ամրագրում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները՝ նրան համարելով մեր մերձակա հարևանը»:
Միևնույն ժամանակ Աբդոլահիանը խուսափել է Իրանում ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների մասին հարցից. «Ինձ ոչինչ հայտնի չէ Իրանում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին: Ես ոչինչ չգիտեմ այդ հարցի մանրամասների մասին»:









































