Daily Mirror-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Բենիկ Աֆոբեն, հնարավոր է, տեղափոխվի անգլիական մեկ այլ ակումբ՝ «Բոլթոն»: Թիմը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը վարձակալության հիմունքներով:
Նշենք, որ Աֆոբեն իր հերթին ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, քանի որ խաղալու հնարավորություն չի ստանում Արսեն Վենգերի կողմից:
Հատկանշական է, որ «Արսենալ»-ի մարզիչը դեմ չէ գործարքի կնքմանը:







































