Քոֆի Անանը հինգշաբթի օրը հրաժարվել է ՄԱԿ հատուկ բանագնացի առաքելությունից, սակայն գործնականում նրա առաքելությունն ավարտվել է մի քանի ամիս առաջ, գրում է The Washington Post-ը: Այն դատապարտվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործողությունների պատճառով, ով երբեք լրջորեն չի մոտեցել խաղաղ կարգավորման հարցին և ձգտել է ոչնչացնել ընդդիմությանը, ինչպես նաև նրա գլխավոր կողմնակից Վլադիմիր Պուտինի պատճառով, նշվում է հոդվածում:
Առաքելության տապալումը ապագայի համար կարևորագույն դասեր է տալիս: ՄԱԿ ԱԽ-ն անզեն դիտորդներին ուղարկեց ինտենսիվ ռազմական հակամարտության գոտի`առաջատար տերությունների միջև կոնսեսուսի բացակայության պայմաններում, որոնք պետք է սատարեին նրանց:
Օբամայի ադմինիստրացիան բավական երկար ղեկավարել է չհաստատված հույսերն այն մասին, որ Անանի ծրագիրը կաշխատի: Կարծեք թե ադմինիստրացիան թերագնահատել է, թե Պուտինը որքան ամուր կսատարի սիրիական ռեժիմը, կարծում է հրատարակությունը: Արդեն շատ տարիներ Պուտինը վախենում է “գունավոր հեղափոխություններից”, որոնք ինքնակալներին հեռացնում են իշխանությունից, իսկ վերջին ամիսներին նա լսեց նաև բողոքի ոտնաձայները Կրեմլի պատերից այն կողմ: Այդ իսկ պատճառով նա չի պատրաստվում ծափահարել հերթական հեղափոխությանը, որը ձգտում է տապալել Սիրիայում իշխող վարչակարգը:
Պուտինը հետևում է սառը պատերազմի տարիներն`ամեն ինչում դիմակայել ԱՄՆ-ին, սակայն դա չպետք է զարմացնի Սպիտակ տանը, ընդգծում է թերթը:
Վաշինգտոնում շատերը Ասադին ճիշտ չգնահատեցին: Սկզբում նրան պատկերում էին որպես չափավոր և ժամանակակից առաջնորդ, սակայն վերջին 18 ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ Ասադը կարող է ոչնչացնել իր հայրենակիցներին, միայն թե պահպանի իշխանությունը: Այժմ երբ նրան կանգնեցնելու դիվանագիտական ջանքերը վերջնականապես տապալվեցին, եկել է ժամանակը, որ Օբամայի ադմինիստրացիան վերանայի միջոցները, որոնք կարող են արագացնել վարչակարգի տապալումը, եզրակացնում է թերթը`խորհուրդ տալով սկսել ընդդիմության նյութական օժանդակությունն ավելացնելով:











































