Կիրակի օրըʽ ժամը 11:00-ին, Լիբանանի Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում հոգեհանգստյան արարողակարգ կանցկացվի` ի հիշատակ Վահե Ավետյանի:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց լիբանանահայ Թորոս Սեֆիլյանը: Նա նշեց, որ արարողակարգը տեղի կունենա Սուրբ Պատարագի ավարտից հետո և կազմակերպվել է Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվա առիթով:










































