Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Ես կառավարության ու մարզպետի հետ յոլա էթացող մարդկանցից չեմ

Սեպտեմբերին Էջմիածնում կայանալիք քաղաքապետի ընտրություններին, թեև ըստ տեղեկությունների՝ մտադրվել էր իր թեկնածությունն առաջադրել նաև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), սակայն վերջինս որոշել է հետ կանգնել այդ որոշումից: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ի՞նչն է Հակոբ Հակոբյանի այս որոշման պատճառը:

– Պարոն Հակոբյան, դուք հիմա մտադի՞ր եք առաջադրվել, թե՞ ոչ:

– Ո՛չ, մտադիր չեմ առաջադրվել:

– Իսկ ինչո՞ւ չեք առաջադրվում, անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ դուք ուզում եք Էջմիածնի քաղաքապետ  դառնալ: Հիմա սա լավ հնարավորություն չէ՞ ձեզ համար:

– Հիմա անձնական գործեր ունեմ, գործերս ավելի շատ են, ֆիզիկապես չեմ կարող հասցնել, որ նա էլ անեմ, նա էլ:

– Ավելի շատ բիզնեսո՞վ եք զբաղված հիմա:

– Այո՛, բիզնեսով եմ զբաղված:

– Իսկ մտադի՞ր եք հետագայում քաղաքապետ դառնալ:

– Ո՛չ, քաղաքապետի մասին ես չեմ մտածում:

– Բայց միշտ համառորեն  լուրեր են շրջանառվել, որ դուք ցանկացել եք դառնալ քաղաքապետ:

– Դե գիտեք, մարդիկ խոսում են, ասում են, ամեն մեկը մի ձևի արտահայտվում ա: Բայց ամենակարևորը մարդու ցանկությունն ա: Եթե ես քաղաքապետ սրտանց չեմ ուզում աշխատեմ, ո՞նց աշխատեմ: Ես իմ վերադաս մարդկանց հետ միշտ շատ դժվար եմ աշխատել: Ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը որևիցե վերադաս չունի: Իսկ դուք պատկերացրեք՝ ես ընտրվեմ քաղաքապետ, մարզպետը պտի կանչի, կառավարությունը կանչի, մյուս-մյուս: Ես դրանց հետ էդքան յոլա էթացող մարդկանցից չեմ:

– Այսինքն` չե՞ք ենթարկվի կառավարությանը:

– Այո, այո, չեմ ենթարկվի: Ես սիրում եմ, որ ինքս ինձ ղեկավարեմ: Էդ ձև եմ ես սովոր, բայց սովոր չեմ, որ գրություններ ստանաս, հետո ուզես, թե չուզես պտի կատարես էդ որոշումները, տարբեր հանիպումներ, մարզպետարանում խորհուրդներ և այլն, և այլն: Հիմա որ ընտրվեմ, հետագայում բոյկոտեմ, ի՞նչ կդառնա, վնաս կլինի քաղաքին: Ես կարծում եմ,  որ ընտրված քաղաքապետը չի ենթարկվում նշանակովի մարզպետին: Մարզպետն ինքն էլ իրավունք չունի ընտրված համայնքապետին կանչի: Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ նույն բանն եմ ասում՝ ես չեմ կարա ինչ-որ մեկին ենթարկվեմ: Համայնքի ղեկավարն ավագանու որոշումներն ա կատարում և հաշվետու ա ժողովրդին: Այլ հեղինակություն նա չունի: Այ այս բաներն են ինձ պահում, որ ես չեմ ուզում  ընտրվեմ և դրանով վնաս պատճառեմ իմ ժողովրդին:

– Խոսակցություններ կան, որ Էջմիածնում գեներալ Մանվելի կողմնակիցներն ահաբեկում են մյուս թեկնածուներին, որպեսզի ոչ ոք թեկնածություն չառաջադրի և քաղաքապետ վերընտրվի Կարեն Գրիգորյանը: Դա կապ ունի՞ ձեր չառաջադրվելու հետ:

– Ես այդպիսի բաներ չեմ տեսնում, որ նրանք ահաբեկեն: Պարզապես մարդիկ չեն առաջադրում իրանց թեկնածությունը: Միգուցե նախկինում եղել են նման բաներ: Բայց էսօրվա վիճակով էդպիսի լուրեր չեմ ստացել, որ որևիցե մեկին ահաբեկեն, որևիցե մեկն ուզենա դնի, նրան չթողեն: Ես էդպիսի բաներ չեմ լսել: Նախկինում մամուլից, տարբեր առիթներով ես կարդացել եմ, որ ինչ-որ ահաբեկել են և այլն, և այլն: Բայց եթե ահաբեկում կա, թող գնան, իրավապահ մարմիններին հայտարարություն տան, եթե դա իրականությանը մոտ ա կանգնած: Բայց որպես քաղաքում ապրող տղա՝ ես չեմ տեսել, որ գնան, ինչ-որ մեկին ահաբեկեն, թե՝ դու պտի չդնես, եթե դնես, պրոբլեմ կունենաս: Ես համենայնդեպս չեմ լսել: Եթե այդպես լինի, ես առաջինը կքննադատեմ էդ ամեն ինչը, բարձրաձայն կասեմ, կքննադատեմ իրենց, պարզապես չեմ տեսել:

– Ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ, Էջմիածնում,  որ հրատապ լուծման կարիք ունեն: Չէի՞ք ուզի խնդիրների լուծմանը մասնակցել:

– Ես ավելի շատ իմ անձնական գործերով  եմ զբաղված, չէի ուզենա, որ իմ ժամանակը տրամադրեի դրան: Ինչ վերաբերում ա խնդիրներին, խնդիրներ շատ կան: Ես կուզենայի, որ ավելի շատ քաղաքապետարանն աշխատեր թափանցիկ, ավելի պարզ, որպեսզի հասարակության աչքի առաջ լիներ ամեն ինչը: Հասարակությունը պիտի տեսնի, չքննադատի, չբամբասի: Եթե հասարակության համար տեսանելի չի, նա սկսում ա բամբասել, իրա կարծիքը հայտնել, որը ցանկալի չի:

– Հիմա ամեն ինչ պարզ ու թափանցիկ չի՞ Էջմիածնում:

– Ոչ, հիմա այդպես չի, հիմա թափանցիկ չի: Եվ ես կուզենայի, որ ավագանու ինստիտուտը կայանար Էջմիածնում: Ավագանու ինստիտուտը նույնպես շատ կարևոր ա, որ ավագանին վերահսկողություն սահմանի համայնքի բյուջեի նկատմամբ, գործերի նկատմամբ, կլինի բազմակարծություն, և կարծում եմ՝ ավելի հեշտ կաշխատեն: Ես կուզենայի, որ գոնե ավագանիները լինեին անկախ, որոնք կախվածություն չէին ունենա համայնքապետից: Երբ որ տարաձայնություններ են լինում ու ժողովուրդը նույնպես մասնակցում ա դրանց, շատ լավ ա: Բայց սենց սուս ու փուս ամեն ինչ անցկացնելը շատ վատ ա: Ավագանին կզգաստացնի քաղաքապետին, դա հենց դրա համար ա ստեղծված, որ իրա վերահսկողությամբ կարողանա այնպես անի, որ համայնքապետը ավելի լավ աշխատի, ավելի ճիշտ աշխատի:

– Ասում եք՝ չեք սիրում ենթարկվել վերնախավին: Պատգամավոր եղած ժամանակ ավելի ազա՞տ էիք:

– Պատգամավոր եղած ժամանակ իմ անուն-ազգանունի դեմը գրվում էր՝ անկառավարելի: Պատգամավորը պետք է աշխատի իրա խղճի առաջ, ես էլ այ էդ ձև եմ աշխատել:

– Այսինքն՝ ՀՀԿ վերնախավի՞ն էլ չեք ենթարկվել:

– Ես ենթարկվել եմ իմ խղճին և համոզմունքներին: Սահմանադրությունը չի ասում, որ դու պետք է ա ենթարկվես վերնախավին: Էդ ձևի տող չկա: Օրենքն ասում ա, որ պատգամավորը պետք ա աշխատի իրա խղճի և համոզմունքների համաձայն: Դե եթե ես էդքան շատ վերնախավին ենթարկվեի, ես էլ էսօր պատգամավոր կլինեի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում