Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի 20-րդ նավատորմը կանխել է Սինգապուրին պատկանող առևտրանավի առևանգումը:
Միջադեպը տեղի է ունեցել Կարմիր ծովն Արաբական ծովի Ադենի ծովածոցի հետ կապող Բաբ էլ Մանդեբի նեղուցում, ուր սինգապուրյան առևտրանավը ենթարկվել է ծովահենային 12 մոտորանավակների հարձակմանը:
Դրանից հետո առևտրանավն օգնության ազդանշան է արձակել, ինչին էլ արձագանքել է իրանական 20-րդ նավատորմը: Վերջինս զինված բախման մեջ է մտել ծովահենների հետ՝ նրանց հարկադրելով նահանջել:








































