Հոլանդացի էլեկտրոնային երաժիշտ Տիեստոն գլխավորել է ամենաբարձր վարձատրվող դիջեյների վարկանշային աղյուսակը` Forbes-ի վարկածով:
Ամսագրի տվյալով` մեկ տարում Տիեստոն կարողացել է վաստակել 22 մլն դոլար: Միջինը նա վաստակել է 250 հազար դոլար` 1 ելույթի համար:
Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը գրավում է հայտնի դիջեյ Skrillex-ը, որը մեկ տարում աշխատել է 15 մլն դոլար: Եռյակը եզրափակում է սկանդինացյա Swedish House Mafia տրիոն: Նրանց տարեկան եկամուտը գնահատվում է 14 մլն դոլար:
Աշխարհի ամենաաբարձր վարձատրվող դիջեյների ցուցակը` ըստ Forbes-ի.
Tiesto – 22 մլն դոլար
Skrillex – 15 մլն դոլար
Swedish House Mafia – 14 մլն դոլար
David Guetta – 13,5 մլն դոլար
Steve Aoki – 12 մլն դոլար
Deadmau5 – 11,5 մլն դոլար
DJ Pauly D – 11 մլն դոլար
Kaskade – 10 մլն դոլար
Afrojack – 9 մլն դոլար
Avicii – 7 մլն դոլար











































