Գերմանական Scorpions խմբի ելույթը կդառնա Գերմանիայի հյուսիսային Վակեն բնակավայրում անցկացվող աշխարհի խոշորագույն Wacken Open Air ռոք-մետալ փառատոնի «մեխը»: Եռօրյա 23-րդ փառատոնի տոմսերը ծանր ռոքի սիրահարները սպառել էին դեռ ամիսներ առաջ:
Փառատոնը բացվել է միջոցառման պաշտոնական հիմնով՝ We Are The Metalheads երգով, որի հեղինակն է մետալի գերմանացի թագուհի, Warlock խմբի նախկին վոկալիստ Դորո Պեշը: 7 բեմահարթակներում ելույթ կունենան 130 խմբեր, այդ թվում` գերմանական Oomph!, U.D.O., In Extremo խմբերը և անգլիական Saxon-ը:
Սպասվում է, որ փառատոնին կայցելեն աշխարհի տարբեր ծայրերից 75 հազար հանդիսականներ:
Վակենի մոտակայքում վրաններ են խփվել, շատերն այնտեղ հանգրվանել են նույնիսկ մեքենաներով և բնակելի ֆուրգոններով:
Առաջին փառատոնն անցկացվել է 1990 թվականին՝ բացառապես տեղացի կատարողների և 800 հյուրերի մասնակցությամբ:










































