Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Անտառների կարևորությունը գիտակցում ենք, սակայն ոչ ավելին

Հայաստանում անտառահատումների հիմնական պատճառն այն անհատ գործարարներն են, որոնք փայտ են արտահանում Հայաստանից, նաև այն անհատ գործարարները, որոնք փայտ են վաճառում Հայաստանում, և իհարկե` այն անհատները, որոնք ծառ են հատում վաճառքի համար:

Այս մասին են վկայում «Էկո-Հայաստան» դաշինքի «Փրկենք մեր անտառները» արշավի շրջանակում Հայաստանի ամբողջ տարածքում իրականացված «Անտառահատումների և անտառների պահպանության նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում» համազգային հարցման արդյունքները:

Հարցման արդյունքների համաձայն` Հայաստանի տասը քաղաքների բնակիչներից ինը հետաքրքրված են Հայաստանում անտառների պահպանությամբ, և միայն չորսն են առնվազն որոշ չափով բավարարված Հայաստանում անտառների պահպանությամբ:

ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները կարծում են, որ անտառները կարևոր են բույսերի և կենդանիների բազմազանությունը երկարաժամկետ պահպանելու, հասարակությանը պաշտպանելու այնպիսի բացասական ազդեցություններից, ինչպիսիք են անապատացումը, հողի էրոզիան և ջրհեղեղները, ու հանգստի և ժամանցի համար նախատեսված վայրեր ունենալու համար:

Տասը քաղաքացիներից ութը նշել են, որ անտառները կարևոր են փայտի պաշարը երկարաժամկետ ապահովելու համար, ինը մտահոգված են, որ իրենց երեխաներն ապրելու են ավելի վատ շրջակա միջավայրում, քան իրենք հիմա:

Հարցման արդյունքները վկայեցին, որ անտառամերձ շրջանների բնակիչները անտառապահպանությունը պատկերացնում են միայն գազի հասանելի դառնալու դեպքում: Տասը քաղաքներից 9-ը կարծում են, որ «եթե աղքատությունը նվազեր, ապա կնվազեր նաև վառելափայտի համար անտառի ապօրինի օգտագործումը»: Ի դեպ, Հայաստանի քաղաքացիների մոտ երկու երրորդը կարծում է, որ Հայաստանում անտառների վիճակը վատացել է վերջին հինգ տարիների ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում