Շարունակվում են Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերը։
Օգոստոսի 3-ին մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի 3 ներկայացուցիչիներ՝ ծանրամարտիկ Արա Խաչատրյանը՝ 85 կգ քաշային կարգում, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանն ու Արսեն Սարգսյանը։ Ծանրորդի ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին, իսկ հեռացատկորդներինը՝ 22։50-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի 9 ներկայացուցիչներ՝ Հովհաննես Դավթյանը, Արթուր Դավթյանը, Նորայր Բախտամյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արմեն Նազարյանը, Անահիտ Բարսեղյանը, Միքայել Քոլոյանը, Առաքել Միրզոյանն ու Մելինե Դալուզյանը և մեդալներ չեն նվաճել։







































