Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ապագա չեմ տեսնում ՀԱԿ-ի ԲՀԿ-ի միջև համագործակցություն հարցում. Սոս Գիմիշյան

Հայ ազգային կոնգրեսի ներսում այսօր առկա տարաձայնությունները հիմնականում մարտավարության հետ են կապված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ կազմում գտնվող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Իմ կարծիքով՝ մինչև նախագահական ընտրությունները լուրջ փոփոխություններ չեն լինի կոնգրեսում: Նախագահական ընտրություններից հետ տեղի կունենան փոփոխություններ, որոնք ավելի կառողջացնեն վիճակը, ավելի կհամախմբեն: Կարող է նաև որոշ կորուստներ լինեն: Բայց մեր կուսակցության համար Հայ ազգային կոնգրեսը վերջին հինգ տարվա մեջ ամենամեծ ձեռքբերումն է: Դրա համար ես կարևորում եմ այդ կառույցը: Որոշ փոփոխություններով հանդերձ, կարծում եմ, որ հանարվոր է կառույցն առողջացնել, եղածը զարգացնել»,- ասաց Գիմիշյանը:

Հարցին, թե իրենց կուսակցությունը նախագահական ընտրություններում ո՞ւմ է տեսնում որպես ընդդիմության միասնական թեկնածու, Գիմիշյանը պատասխանեց, որ միասնական թեկնածուն իրենց համար կեղծ հասկացություն է: «Այսօր Հայ ազգային կոնգրեսում 15 կուսակցություն կա, եթե 15 կուսակցության կողմից որոշվի մի թեկնածու, դա է միասնական թեկնածուն: Մյուս խոսակցությունները միասնական թեկնածուի վերաբերյալ ես չեմ ընդունում, չեմ էլ հասկանում»,- ասաց նա:

Սոս Գիմիշյանը նաև նշեց, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար չի տեսնում ՀԱԿ-ի համագործակցությունը քաղաքական մյուս ուժերի հետ: «Չեմ տեսնում ոչ Դաշնակցության, ոչ Ժառանգության, ոչ էլ Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցություն»,- ասաց նա:

Սոս Գիմիշյանը նշեց, որ ապագա չի տեսնում կոնգրեսի և այլ ուժերի, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև համագործակցություն հարցում: Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների հետ կապված լուրջ փոփոխություններ չեն լինի: «Այս նախագահական ընտրություններին գնալը, ընտրած ճանապարհը կամ լուծումները ձևավորվել են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի կողմից: Փոքրիկ շանսեր կան, որ գուցե մեզ մոտ նախագահական ընտրություններում փոքրիկ հաջողություններ լինեն: Դրա հնարավորությունը գնահատում եմ այնքան, ինչքան ՀԱԿ-ը պառլամենտական ընտրությունների ժամանակ էր ստացել մոտ 7 տոկոս: Տա Աստված ես սխալվեմ, և Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն հաղթանակի հասնի: Բայց ներքին նախադրյալներ չեմ տեսնում դրա համար»,- ասաց նա:

Հարցին, թե «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը դուրս կգա՞ ՀԱԿ-ից, եթե այնուամենայնիվ որոշվի, որ ՀԱԿ-ը պաշտպանելու է այլ ընդդիմադիր կուսակցության թեկնածուն, Գիմիշյանը պատասխանեց. «Նախ ,եթե մեր կուսակցությունը դեմ լինի, Հայ ազգային կոնգրեսն այդպիսի որոշում չի կարող ընդունել: Դուք գիտեք՝ ՀԱԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնցենսուսով: Ես չեմ տեսնում այդպիսի թեկնածու, որին մենք Հայ ազգային կոնգրեսից դուրս կպաշտպանենք»: Ըստ նրա՝ եթե որևէ քաղաքական ուժ կգտնի, որը պետք է կոնգրեսից դուրս այլ քաղաքական ուժի հետ գնա նախագահական ընտրություններին, ապա թող այդ ուժը դուրս գա ՀԱԿ-ից: «Ես դժվար եմ պատկերացնում, որ որևիցե մեկն ինձ համոզի, որ մենք ՀԱԿ-ից դուրս որևիցե թեկնածուի պաշտանենք: Այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ մենք դրսից թեկնածու չենք տեսնում, չենք աջակցելու, այդ իսկ պատճառով Հայ ազգային կոնգրեսը նման որոշում չի կարող ընդունել»,- ընդգեց Սոս Գիմիշյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում