Մարոկկոյում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, նվազագույնը 46 ուղևոր հոսպիտալացվել է: Դեպքը տեղի է ունցել հինգշաբթի երեկոյան` մայրաքաղաք Ռաբաթից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող Ֆես քաղաքի մոտակայքում: Գնացքը Ուջդա քաղաքից ուղևորվում էր Մարաքեշ:
Հաղորդվում է, որ Մարոկկոյի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները պարզաբանում են դեպքի պատճառները:









































